Պուտինը խոսել է Կերչի նեղուցի միջադեպի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ՎՏԲ Կապիտալ» ներդրումային համաժողովի ընթացքում առաջին անգամ մեկնաբանել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը, գրում է Коммерсант-ը: Նրա խոսքով՝ տեղի ունեցածը սադրանք էր, որը կազմակերպել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ընտրությունների նախաշեմին: Բացի այդ, Պուտինը նշել է, որ «ուկրաինական նավերը ներխուժել են Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր, իսկ ռուս սահմանապահները գործել են օրենքի սահմաններում»: «Դա սրման խաղ է, որը տարվում է երկրի ներսում...Ուկրաինայի իշխանությունները հաջողությամբ հակառուսական տրամադրություններ են վաճառում»,- վստահեցրել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ Պորոշենկոյի քաղաքականությունը «ոչ մի լավ բանի չի հանգեցնի, քանի որ այդ քաղաքականությունը թուլացնում է Ուկրաինայի ղեկավարությունը»: Ավելի վաղ Reuters-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը ռազմական նավ է ուղարկել Ազովի ծով: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48