Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի նամակն ուղղված Նիկոլ Փաշինյանին

1298
Երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2018 թ., 11:55
Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի նամակն ուղղված Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014թ․ դեկտեմբերի 26-ին։ Ադրբեջանը նրան մեղադրում է «դիվերսիայի» համար, նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։

Նշվում է, որ Արսեն Բաղդասարյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով առաջնորդվել Բաքվի առաջարկած «բոլորը բոլորին» սկզբունքով:

Նամակում Ա. Բաղդասարյանը «մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում և խնդրում տեղ հասցնել թղթին հանձնված իր հոգու ճիչը»:

«Ասում են՝ անելանելի իրավիճակներ չեն լինում, և ես հրաժարվում եմ հավատալ, որ սա անդառնալի է: Որպես մարդ, ով եփվում է այս շիլայի մեջ, անցնում այս բոլոր տառապանքները, հասկանում եմ՝ ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում»,- ասվում է նամակում:

Նա նաև «ներողություն է խնդրում դիվանագիտական արարողակարգի բոլոր թույլատրելի սահմաններն իր կոչով անցնելու համար»:

Ն. Փաշինյանին նա «խնդրում է թեթևացնել բանտում գտնվող մարդկանց վիճակը»: