Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ստեփանակերտը կարող է մասնակցել բանակցություններին միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ». Լավրով

1674
Ուրբաթ, 02 նոյեմբերի, 2018 թ., 16:05
«Ստեփանակերտը կարող է մասնակցել բանակցություններին միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ». Լավրով

Ստեփանակերտը կարող է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ: Այս մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Интерфакс-ը:

«Ներկայի երկկողմ ձևաչափը փոխելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը: Որքանով մենք գիտենք, նման համաձայնություն չկա»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ժամանակին ԼՂ-ի ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, սակայն Հայաստանի ղեկավարության առաջարկով այդ պրակտիկան փոխվել է, և բանակցություններն արդեն երկար տարիներ վարում են Հայաստանն ու Ադրբեջանը:

«Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Լավրովը նաև հայտնել էր, որ «ԼՂ հարցի շուրջ հնարավոր չի լինի լրջորեն բանակցել, քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակը չի կայունացել»: