Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Կառավարությունն առաջարկում է ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին արտահերթ նիստ գումարել

329
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 10:35
Կառավարությունն առաջարկում է ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին արտահերթ նիստ գումարել

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է նաև ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին որոշման նախագիծը, որտեղ նշվում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա­գահին 2018 թվա­կա­նի հոկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­­տա­­հերթ նիստ՝ հետևյալ օրակարգով ՝

1) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,

«Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»: