Սեռով պայմանավորված աբորտներ. ինչ է արվում այս արատավոր երևույթը կանխարգելելու համար
Օրեր առաջ աշխարհում նշվում էր աղջիկ երեխայի համաշխարհային օրը: Օրվա նպատակն էր հանրության ուշադրությունը գրավել դեպի աղջիկ երեխաների խնդիրները, պաշտպանել նրանց բռնություններից և խտրականության դրսևորումներից: Սեռով պայմանավորված աբորտները նույնպես խտրականություն են աղջիկ երեխաների նկատմամբ: Այդ թեմայի շրջանակում MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է «Առողջապահության զարգացման և հետազոտման կենտրոն»-ի ՀԿ հիմնադիր և նախագահ Ինեսսա Չիլինգարյանի հետ: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները խնդիր են Հայաստանում։ Շատ ընտանիքներ կարծում են, որ տղա երեխան ընտանիքի շարունակողն է, որտեղից էլ գալիս է սեռային խտրականությունը։ «ԱՆ ԱԱԻ կողմից հրապարակված «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքում տեղ գտած՝ Հայաստանում ծնելիության մասին տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ խնդիրը դեռևս արդիական է»,- նշում է «Առողջապահության զարգացման և հետազոտման կենտրոն»-ի ՀԿ հիմնադիր և նախագահ Ինեսսա Չիլինգարյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում սեռերի հարաբերակցության շեղումների վերաբերյալ 2013 թվականին հրատարակված զեկույցի՝ մինչև այդ հավաքագրված տվյալների համաձայն, Հայաստանում այդ խնդիրն առկա էր առավելապես երեք մարզերում՝ Սյունիք, Գեղարքունիք և Արագածոտն։ Ինեսսա Չիլինգարյանը նշում է, որ այս զեկույցը հիմք հանդիսացավ այս իրավիճակի դեմ պայքարող որոշ ծրագրերի իրականացման համար, որոնք հիմնականում ուղղված էին տեղեկացվածության բարձրացմանը։ «Իմ կողմից նշված ծրագրերի մեծ մասը կրթական բնույթ են կրում։ Դրանց մի մասը իրականացվել է հղի և հղիանալ պատրաստվող կանանց և աղջիկների շրջանում, իսկ մյուսը՝ բժիշկների՝ հատկապես գինեկոլոգների շրջանում»։ Մեր թղթակցի հարցին, թե արդյունավե՞տ էին արդյոք այդ ծրագրերը, Ի. Չիլինգարյանն ասաց, թե դժվար է գնահատել, քանի որ նշված հետազոտությունից հետո մինչև այժմ ուրիշ չի իրականցվել և ժամանակ է հարկավոր։ Ծրագրերից ամենամեծ քայլը մեր զրուցակցի խոսքով այն է, որ ծնողներին արգելվում է հայտնել երեխայի սեռը մինչև 12 շաբաթական ժամկետը։ |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06