Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Պուտինն աշխատանքային կարճատև այցով Բաքվում է

1981
Հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ., 12:25
Պուտինն աշխատանքային կարճատև այցով Բաքվում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պուտինն ու Ալիևը երկկողմ հանդիպում կանցկացնեն և հանդես կգան ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային IX համաժողովի լիագումար նիստի շրջանակներում, ավելի ուշ երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն ձյուդոյի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին և կշփվեն մարզիկների հետ:

Բաքվում միջոցառումներից հետո Պուտինը կայցելի Դուշանբե, որտեղ մեկնարկում է ԱՊՀ երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը: