Երևանի Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող անցումներում վաղվանից լուսացույց կգործի
253
Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 20:35
![]() Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 26-ից Երևան քաղաքի Արտաշիսյան (մանկական հիվանդանոցի մոտ) և Հալաբյան (24-59 շենքերի վերջնամաս) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Հալաբյան փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: |
«Սպասում ենք տեսնենք՝ սեռժիկի դատավորներն ի՞նչ են անելու». Գագիկ Եղիազարյան
65Երեկ, 22:15«Մեղադրանքների կեղծ լինելը, հակառակը՝ պետք է դրդի փաստաբանին՝ պաշտպանելու իր վստահորդին». Արամ Աբրահամյան
124Երեկ, 16:50«Աղքատության հարցը Հայաստանում ունի երևի թե մի կարևոր «երես» էլ». Հակոբ Բադալյան
92Երեկ, 16:45Եղանակը Հայաստանում և Արցախում
113Երեկ, 07:45«Աշխատավարձերի իրական չափերը միայն Երևանով մի դատեք». Դերենիկ Մալխասյան
106Երեկ, 05:20«Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում». Հովհաննես Ազոյան
134Երեկ, 01:05