«ԲՀԿ-ի խախտումների վերաբերյալ փաստերը չենք հրապարակում, որպեսզի չխանգարենք իրավապահների հետաքննությանը». Դանիել Իոաննիսյան
![]() Այսօր, մամուլի ասուլիսում, Երևանի ավագանու 2018 թվականի ընտրություններում արձանագրված խնդիրները ներկայացնելիս՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանին հարց ուղղվեց, թե արդյոք ի՞նչ ընթացք ստացան «Բարգավաճ Հայաստան»-ի մասին ստացված ահազանգերը: «Այն ահազանգերը, որոնք որ պարունակում էին ստույգ տվյալներ, հասցե, անուն-ազգանուն և այլն, մենք փոխանցում էինք իրավապահներին՝ դրանց բացահայտման համար: Որքանո՞վ են բացահայտվել, ես ավելին առայժմ չգիտեմ, բայց այն դեպքը, որն աղմուկ հանեց, ԲՀԿ-ի ֆլեշմոբի հետ կապված, թե ակտիվիստները գումարով են մասնակցել այդ ակցիային, դրանց վերաբերյալ բոլոր փաստերն ուղղարկվել են իրավապահներին, և մենք սպասելու են իրենց արձագանքին: Կախված իրավապահների որոշումից՝ կա՛մ կհրապարակենք դրանք, կա՛մ, եթե քրեական գործ հարուցվի, ապա նախաքննության մարմինը կհրապարակի»,- ասաց Իոաննիսյանը: Նա հավելեց, որ իրենք ունեն փաստեր և եթե չեն հրապարակում դրանք, ապա զուտ նրա համար, որպեսզի, եթե այդտեղ հանցակազմ կա, չխանգարեն իրավապահների հետաքննությանը: «Եթե հրապարակենք՝ պարզ կլինի, թե ով է մեզ այդ տեղեկությունները տրամադրել և միգուցե այդ մեկի վրա ազդեցություն գործադրեն և ինքը իրավապահներին չհայտնի այն, ինչ գիտի»: Դ. Իոաննիսյանը նշեց, որ կիրակի օրը, նախքան քվեարկության ավարտը, իրենք հրապարակեցին ոչ միայն ԲՀԿ-ի, այլև՝ «Լույս»-ի և «Իմ քայլ»-ի ներկայացուցիչների խախտումները, սակայն նրանցից ոչ մեկ, մինչ այս պահը, իրենց դատի չի տվել, մամուլի ասուլիս չի տապալել և իրենց մասին ապատեղեկատվական արշավ չի սկսել: |
«Տուրիզմը չի կարող զարգանալ խավարի մեջ կորած մայրաքաղաքում». Հովհաննես Ազոյան
801:05ՀՀ կառավարության մասնաշենքում ընդունել են Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին
34Երեկ, 23:45«Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ». Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի է անցնում
101Երեկ, 23:15«Պահեք ինձ թագավորի պես, ես պիտի թագավորի պես ապրեմ». քահանայի պատասխանն Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)
30Երեկ, 22:25«Մամուլից տեղեկացա, որ հայրս հացադուլ է հայտարարել». Տիգրան Մազմանյան
42Երեկ, 22:10Համաներմամբ ազատ արձակվածը գողություն է կատարել (տեսանյութ)
38Երեկ, 21:25