«Երևանի ղեկավարի թիմում չպետք է լինեն քաղաքի մասին պատկերացում չունեցողներ». Աշոտ Ասատրյան
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի նոր քաղաքապետը և իր թիմը պետք է առանձնահատուկ սիրեն Երևանի ամեն միլիմետրը, մարդիկ պետք է հասկանան, որ Երևանը միայն կենտրոնի մի քանի փաբոտ և ակումբային փողոցները չեն. Երևանն իրականում շատ ավելի մեծ հասկացողություն է, քան ամենահասարակ փողոցներն ու դրանց վրայի շինությունները։ Երևանցին Երևանին պետք է վերաբերի ոչ թե քաղաքի, այլ մարդու, ում անչափ սիրում է ու ում համար սիրտը իրոք ցավում է։ Երևանի ղեկավարի թիմում չպետք է լինեն մարդիկ, ովքեʹր ամենափոքր պատկերացումները չունեն այս քաղաքի մասին, ովքեʹր Երևանի ծայրամասերից չեն եկել, ովքեʹր սահմանափակվում են միայն Օպերայով և Հյուսիսային պողոտայով։ Նոր քաղաքապետը գրեթե բոլորի մոտ ընկալվում է դրական կերպարով՝ որպես ուրախ և խելացի մարդ: Հույս ունեմ՝ ապագայում Երևանի քաղաքապետարանի ամեն անդամին ընտրելուց չի մոռանա, որ երևանցիները իրեն սիրում են ու հատուկ ուշադրություն կդարձնի ամեն մեկին, որպեսզի բոլորով սիրեն մեր քաղաքը։ Չգիտեմ՝ ինչով է ավել, ինչով է պակաս Երևանը բոլոր մյուս քաղաքներից, բայց այս քաղաքը չսիրելն անհնար է ու չսիրելով նրա համար աշխատելը հանցագործություն է։ Քաղաքապետին մաղթում եմ հաջողություն, քանի որ իր հաջողությունը ուղղակի կապված է ու ազդում է մեզ վրա։ Երևանին էլ մաղթում եմ համբերություն»։ |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36