ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել
«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասում ժամը 12:53-ի սահմաններում տեղի է ունեցել ընտրողներին օգնելու կարգի խախտում. տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, հայտնում է դիտորդական առաքելությունը: |
«Այստեղ եղել է Արցախի ԱԺ շենքը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
3818:18«Որդիների Կանչ»-ը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
4317:48«Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին կալանավորեց». Գեղամ Մանուկյան
4217:36«Աբովյանը Տավուշի կողքին է»․ իրազեկման ակցիա
4117:30«Տավուշում մեկին մեկ կրկնվում է 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցածը»․ Դ․ Մալխասյան
6216:48«Փոխարենը ներողություն խնդրեն, դրել հեքիաթ են գրել»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
7216:18