ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ
Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով: Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղում այցի առաջնային նպատակն էր փաստահավաք աշխատանքներով հայաստանյան խաղաղ բնակավայրերը գնդակոծելու վերաբերյալ հավաստի տեղեկություններ ձեռք բերել առաջնային աղբյուրներից: Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով: Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին: Մեր աշխատանքն այս ոլորտում իրականացվում է բացառապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից ու անկախ է որևէ մարմնից կամ անձից: Այս այցերը հնարավորություն են տալիս նաև լիարժեք հասկանալ գյուղացիներին մտահոգող սոցիալական ու իրավական խնդիրները (կենսաթոշակներ, հողի նկատմամբ իրավունքներ և այլն), ինչպես նաև աշխատել դրանց լուծումների ուղղությամբ: Չպետք է թողնել, որպեսզի գյուղացին իրեն անտեսված զգա որևէ հարցում: Այցի ողջ ընթացքում կարևոր էր Նոյեմբերյանի և Բաղանիսի ղեկավարների աջակցությունն ու համատեղ աշխատանքը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Թաթոյանը: Աղբյուրը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջ |
«Այստեղ եղել է Արցախի ԱԺ շենքը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
3818:18«Որդիների Կանչ»-ը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
4317:48«Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին կալանավորեց». Գեղամ Մանուկյան
4217:36«Աբովյանը Տավուշի կողքին է»․ իրազեկման ակցիա
4117:30«Տավուշում մեկին մեկ կրկնվում է 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցածը»․ Դ․ Մալխասյան
6216:48«Փոխարենը ներողություն խնդրեն, դրել հեքիաթ են գրել»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
7216:18