«30 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, բայց շատ քիչ եմ տեսել հավասար պայմաններ». Արարատ Զուրաբյան
«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք հավասար պայմաններ էին ստեղծվել քարոզարշավի համար, պատասխանել էր, որ երկար տարիներ լինելով քաղաքականության մեջ, շատ քիչ է տեսել հավասար պայմաններ: «Եթե խոսում ենք հավասար էր, թե հավասար չէր․․․ հիմա միգուցե հավասար էր։ Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Նիկոլ Փաշինյանը մրցակցության մեջ էր բոլոր թեկնածուների հետ»: Թեկնածու խոսքով՝ քարոզարշավն առանձնահատուկ էր նրանով, որ այն տեղի ունեցավ հետհեղափոխական ժամանակահատվածում, և առկա էին նոր երանգներ. «Մի բան դրական է, որ հասարակությունը ներքին համոզում ունի ու ցանկություն, որ ընտրությունները լինեն արդար, առանց խախտումների»: Զուրաբյանի խոսքով՝ պետք է դուրս գալ արհեստական միջավայրից ու գիտակցել, որ քաղաքապետը պաշտոնյա է, ով բոլոր առումներով մի կարևոր գործառույթ ունի՝ կազմակերպել աշխատանքը մի ամբողջ քաղաքի, որն ունի 2800-ամյա պատմություն ու բազում խնդիրներ: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36