ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես է եկել հայտարարությամբ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։ «Արտահայտում ենք մեր լրջագույն անհանգստությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչպես նաև՝ հարակից բնակավայրերի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ կրակոցների կապակցությամբ, որոնց հետևանքով նաև մարդկային զոհեր գրանցվեցին»,- ասված է Խաչատուրովի հայտարարության մեջ։ ՀԱՊԿ-ում համոզված են, որ «ռազմատենչ հռետորաբանությունը նոր լարվածություն է առաջացնում և ի չիք է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»։ «Նկատի ունենալով ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցչի տրամադրած տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին Մշտական խորհրդի նիստում, կոչ ենք անում դադարեցնել կրակոցներն ու էսկալացիան ՀԱՊԿ պատասխանատվության տակ գտնվող տարածքում՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով», - հայտարարության մեջ նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24