«Աղբամանին փակցրինք «Տիգրան Մուկուչյանի նստավայր» գրությամբ պաստառն ու հեռացանք». Սարգիս Գուլանյան
Արդեն հայտնել էինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասին: Պարզելու համար՝ ի վերջո հաջողվե՞ց տեսնել Մուկուչյանին, զրուցեցինք «Ազգային համախմբում» շարժման անդամ Սարգիս Գուլանյանի հետ. «Հավանաբար համացանից տեղեկացել էր այսօրվա մեր ակցիայի մասին, այդ իսկ պատճառով ոստիկանների կուտակումներ էին ԿԸՀ շենքի մոտ: Ոչ, մենք չհանդիպեցինք նրան, ավելին, որևէ աշխատկից դուրս չեկավ շենքից: 3-4 ժամ մնալուց հետո աղբամանի վրա փակցրեցինք պաստառն ու հեռացանք»,- ասաց նա՝ հավելելով, որ Մուկուչյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան շարունակվելու է. «Սա մեր 3-րդ, թե 4-րդ ակցիան էր: Քանի որ նա շատ ընտրություններ է կեղծել, պետք է հեռանա այդ պաշտոնից»: Հիշեցնենք՝ նախորդ անգամ Մուկուչյանին հաջողվել էր «փախչել» ցուցարարներից: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54