Վրաստանի իշխանությունները հետաձգել են մարիխուանայի արտահանման հարցը
![]() Վրաստանի խորհրդարանը որոշել է ավելի ուշ քննարկել արտահանման նպատակով մարիխուանայի արտադրության նախաձեռնության հարցը: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի օրենսդրական մարմնի խոսնակ Իրակլի Կոբահիձեին: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն անցած շաբաթ հայտարարել էր, որ կառավարությունը կքննարկի բժշկական նպատակներով մարիխուանայի աճեցման, արտահանման օրինականացման հնարավորությունը: «Բնակչության համար այդ թեման կարևոր է: Անհրաժեշտ է տեղեկացնել բնակչությանը, դրա համար ժամանակ է պետք: ՆԳՆ-ի խնդրանքով մենք կսկսենք հարցի քննարկումը, որը վերաբերում է երկրում մարիխուանայի օգտագործմանը»,- ասել է Կոբահիձեն: Բացի այդ, նա հայտնել է, որ երկրի իշխանություններն այդ թեմայով խորհրդակցություններ կսկսեն վրացական եկեղեցու հետ, որը խիստ դեմ է այդ նախաձեռնությանը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
