Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Կամո Քոչունցն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական–զորահավաքային վարչության պետի պաշտոնից

461
Չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ., 19:50
Կամո Քոչունցն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական–զորահավաքային վարչության պետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Կամո Քոչունցն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական–զորահավաքային վարչության պետի պաշտոնից։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի. Կամո Քոչունցին ազատել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից»: