Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին. Պեսկովը հաստատել է
Սեպտեմբերի 8-ին ամենաբարձր մակարդակով տեղի կունենան ռուս-հայկական բանակցությունները: Մոսկվայում կհանդիպեն նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկությունը «Իզվեստիայի» փոխանցմամբ, հաստատվել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կողմից: ՀՀ վարչապետի առաջիկա այցը Ռուսաստան թվով երրորդն է Հայաստանի իշխանափոխությունից հետո: Առաջին անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում բանակցություններ են վարել Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացավ հունիսի 13-ին Մոսկվայում, այնուհետև Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Աշխարհի գավաթի բացման արարողությանը: Սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի ունեցավ ռուս-ադրբեջանական բանակցություններ: Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, մասնավորապես, զրույցի ընթացքում անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ եղել է Հայաստանում ընդդիմության շարժման առաջնորդներից մեկը: 2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից ընտրվել է վարչապետ: Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը, ով հրաժարվեց զանգվածային ցույցերից հետո. տեղեկացնում է գործակալությունը: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48