Գյումրիում՝ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերվել է 17-ամյա ուսանողի կախված դին
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Տեղում աշխատել 1 նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 17-ամյա Կ. Պ.-ն է, իսկ լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Գյումրիի թիվ 3 պետական արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
119Երեկ, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
114Երեկ, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
106Երեկ, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
104Երեկ, 10:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
138Երեկ, 00:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
30603.05.2024, 16:24