Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Քննչական կոմիտեի նախագահը նշանակումներ է կատարել

342
Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 12:15
Քննչական կոմիտեի նախագահը նշանակումներ է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ. Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից և նշանակվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, իսկ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել արդարադատության երրորդ դասի խորհրդական Հովիկ Խաչատրյանը՝ ազատվելով ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից։ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վարդան Ավագյանը, այս մասին տեղեկանում ենք ՔԿ ֆեյսբուքյան էջից: