«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվեց՝ Պավլիկ Մանուկյանի առողջական խնդիրների պատճառով
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի առողջական խնդիրների պատճառով այսօր կայանալիք դատական նիստը հետաձգվել է: Կալանքի տակ գտնվող մյուս մեղադրյալները, մինչև նիստի մեկնարկը՝ ենթադրելով, որ Պավլիկ Մանուկյանի բացակայությունով նիստը չի կայանա, իրենք ևս չէին ներկայացել դատարան: Ըստ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գրության Պավլիկ Մանուկյանը, որը հրազենային կոտրվածք ունի, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտենզիա և մի շարք այլ խնդիրներ, թուլություն, սրտխառնոց և սաստիկ գլխացավեր, չի կարող ներկա գտնվել դատական նիստին: Պ. Մանուկյանն իր հերթին գրությամբ խնդրել էր դատարանին՝ իր բացակայությամբ քննել մյուս անդամների կալանքը փոխելու միջնորդությունները: Այնուամենանիվ դատարանը որոշեց «Սասնա ծռեր»-ի անդամներ Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների անջատված խմբի գործի քննությունը հետաձգել։ Դատավարությունը կշարունակվի օգոստոսի 17-ին։ |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00