Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Թուրքիայի նախագահն այսօր ուղերձով դիմել է Թուրքիայի քաղաքացիներին». Կարեն Հովհաննիսյան

407
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 21:05
«Թուրքիայի նախագահն այսօր ուղերձով դիմել է Թուրքիայի քաղաքացիներին». Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայի նախագահն այսօր ուղերձով դիմել է Թուրքիայի քաղաքացիներին՝ կոչ անելով չտրվել սադրանքներին և մամուլում առկա հրապարակումները չընդունել իբրև իրականություն, քանի որ դրանք միտում ունեն ավելի խորացնելու խնդիրները ԱՄՆ-ի կողմից «պաշարման» ենթարկված Թուրքիայի տնտեսությունում:
Նա դիմելով քաղաքացիներին, վստահեցրել է, որ պետությունը չի պատրաստվում արտարժույթով ավանդները փոխարինել ազգային արժույթով:
ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականությունը Էրդողանը համարել ահաբեկչություն թուրքական պետականության դեմ, որն անըդունելի և աններելի է:
Այս պահի դրությամբ մեկ դոլարը գնվում է 7.01 լիրայով, իսկ եվրո՝ 7. 90: