Ռուսական լրատվամիջոցները հայտնել են «Իսկանդեր»-ների նկատմամբ «Կինժալ»-ի առավելությունների մասին
«Իսկանդեր» օպերատիվ-ռազմավարական հրթիռային համակարգերի նկատմամբ «Կինժալ» գերձայնային հրթիռի առավելությունն այն է, որ այն կարող է խոցել 3 անգամ ավելի հեռու գտնվող թիրախները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական համալիրի աղբյուրին: Աղբյուրի խոսքով՝ «Կինժալ»-ի խոցման հեռավորությունը, որը նախատեսված է ՄիԳ-31Կ կործանիչի վրա տեղադրման համար, կազմում է 1,5 հազար կմ, այն դեպքում, երբ «Իսկանդեր-Մ»-ի խոցման հեռավորությունը մինչև 500 կմ է: Հիշեցնենք, որ 2018թ. մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը մշակել է նոր գերձայնային զենք, իսկ «աշխարհում նմանը չունեցող» օդահրթիռային համալիրը, որը ստացել է «Կինժալ» անվանումը, 2017թ. դեկտեմբերի 1-ից Հարավային ռազմական օկրուգում անցել է մարտական հերթապահության: Պուտինը հայտարարել էր նաև, որ կատարվում է նաև «Սարմատ» միջմայրցամաքային ծանր հրթիռի փորձարկումը: Ելույթի ժամանակ Պուտինը ցուցադրել էր տեսագրությունը հրթիռների փորձնական մեկնարկով և անիմացիոն տեսանյութ՝ պայմանական թիրախների ձևական խոցումով: Հավելենք, որ 2017թ. մայիսին ԱՄՆ-ում առաջին անգամ հայտարարել էին Չինաստանում մշակվող նմանատիպ հրթիռների մասին, որոնցից մեկը միջուկային զենք է տեղափոխում: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54