Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

«Նոր Հայաստանում հին խնդիրների մասին». Դավիթ Գյուրջյան

415
Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ., 21:35
«Նոր Հայաստանում հին խնդիրների մասին». Դավիթ Գյուրջյան

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ցավով արձանագրենք, որ Արդարադատության նախարարությունը դեռևս չի կարողանում ապահովել ԴԱՀԿ ծառայության կողմից մի պարզ, 2 տարի առաջ կայացված՝ երեխայի բնակության վայրը մոր հետ սահմանելու մասին վճռի կատարումը: Եվ ցավոք ՀՀ հատուկ քննչական ծառայությանը կես տարին բավարար չէ հասկանալու համար, որ ԴԱՀԿ ծառայողների անգործությունը պարունակում է հանցակազմ և քննիչը դեռ ծամծմում և մաժմժում է քրեական գործի նյութերը: Ահա այսպես...

Ուզում եմ հավատալ, որ իմ բողոքն ուղղված պարոն Զեյնալյանին իրականում պարզապես նրան չի հասել, թեև դա ևս վրդովվեցնող է: Հարգելի ՀՀ հատուկ քննչական ծառայություն, դեռ քանի՞ տարի եք պատրաստվում խորհել, օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարող ԴԱՀԿ ծառայողների անգործության բարդագույն խնդրի կապակցությամբ»: