Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառն ԱՄՆ-ի «հիմարություններն» են». Թրամփ

1667
Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ., 13:00
«Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառն ԱՄՆ-ի «հիմարություններն» են». Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման պատճառն ԱՄՆ-ի հիմարություններն են եղել:

«Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել, քան այսօր և դա շնորհիվ Միացյալ Նահանգների հիմարությունների»,- այս մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում:

Այս հայտարարությունն ԱՄՆ առաջնորդն արել է Հելսինկիում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ:

Սպիտակ տան կողմից հրապարակված ժամանակացույցի համաձայն, Պուտինը և Թրամփը կսկսեն նախատեսված հանդիպումը: Ենթադրվում է, որ զրույցը տեղի կունենա 14.50-ին, որից հետո տեղի կկայանա համատեղ մամլո ասուլիսը: