Երևան-Գյումրի ճանապարհին «Մերսեդես»-ը բախվել է պատնեշին ու շրջվել. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է
235
Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ., 10:05
Հուլիսի 16-ին, ժամը 01:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Mercedes E-klass» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա-ը) բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Բախման հետևանքով ուղևորը՝ Ա. Հ-ը (1998թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ա. Հ-ի դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
119Երեկ, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
114Երեկ, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
106Երեկ, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
104Երեկ, 10:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
138Երեկ, 00:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
30603.05.2024, 16:24