«Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի». Նիկոլ Փաշինյան
475
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 20:45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է «Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի: Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ |
«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները». Տ. Հայրապետյան
5817:24«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան
6017:18«Երկար ժամանակ է՝ մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս». Տիգրան Աբրահամյան
6217:00«ՌԴ նախագահի ելույթի ամենակարևոր դրվագը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9916:00«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա
11114:40Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)
11714:30