ՌԴ ԱԳՆ-ն ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ բողոքի նոտա է հղել Հունաստանի դեսպանին
362
Ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ., 21:10
Մոսկվայում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասը ուրբաթ օրը հրավիրվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա էր հղվել՝ երկու ռուս դիվանագետի արտաքսման և Ռուսաստանի ևս երկու քաղաքացիների՝ հանրապետություն մուտքն արգելելու կապակցությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ: «Մոսկվայում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասը հուլիսի 13-ին հրավիրվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա էր հղվել՝ երկու ռուս դիվանագետի արտաքսման և Ռուսաստանի ևս երկու քաղաքացիների՝ հանրապետություն մուտքն արգելելու կապակցությամբ»,- նշել են Սմոլենսկի հրապարակում: Դիվանագիտական առաքելությունում նաև հայտարարել են, որ Աթենքի որոշման հետևում է կանգնած է Վաշինգտոնը: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36