«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կյանքին վտանգ է սպառնում. նա պատժի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի
2011 թ.-ին սպանության մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Օ.-ը քրեակատարողական հիմնարկում ձեռք բերած պատժի հետ անհամատեղելի առողջական խնդիրների պատճառով 2016 թ. նոյեմբերի 26-ին դատարանի որոշմամբ ազատվել է պատժի հետագա կրումից, բայց 1 տարի անց՝ 2017թ. նոյեմբերի 9-ին, վերադաս դատարաններ բողոքարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կրկին նրան արգելանքի տակ վերցնելու որոշում է կայացրել, իսկ վերադաս դատարաններն այն թողել են անփոփոխ: Դրանից հետո Ա. Օ.-ը հետախուզման մեջ է եղել և 2018 թ. հուլիսի 12-ին հայտնաբերվել ու կալանավորվել է: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Բացի նրանից, որ Ա. Օ.-ի առողջական վիճակն անհամատեղելի է պատժի հետ և քրեակատարողական հիմնարկում նա կարող է ենթարկվել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, ուր տեղափոխել են դատապարտյալին, առանձնանում է դատապարտյալների համար նվաստացուցիչ պահման պայմաններով, հիմնարկը գերբնակեցված է, և այնտեղ չկա համապատասխան բուժանձնակազմ, որը կարող է բուժօգնություն տրամադրել Ա. Օ.-ի հիվանդության դեպքում: Ավելին՝ այստեղ: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00