Ոստիկանությունը ցուցարարին ևս 60.000 ՀՀ դրամի փոխհատուցում կտրամադրի
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին, ՀՀ Վարչական դատարանը որոշեց, որ ՀՀ Ոստիկանությունը ևս 60.000 ՀՀ դրամ պատճառված վնասի փոխհատուցում կտրամադրի ցուցարար Տարոն Սիրադեղյանին: Հիշեցնենք՝ վերջինս 2014 թ․ հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման: ՀՀ Վարչական դատարանի վճռով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժեց վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը: Ցուցարարն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից պահանջում էին ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 ՀՀ դրամի չափով: |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24