ՊԵԿ-ն անցել է նախկին գործելաոճին՝ հսկիչ գներով է մաքսազերծում ու տոտալ տուգանում է. «Առավոտ»
«ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին՝ մաքսազերծումն իրականացնում է տնտեսվարողների համար անընդունելի և կոռուպցիոն ռիսկերով հսկիչ-գներով մաքսազերծմանը՝ «Առավոտին» ահազանգել են փոքր ու միջին բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք պնդում են՝ վերջին օրերին մաքսայինում սկսել են կիրառել ՊԵԿ-ի կամայական հսկիչ-գները, և տնտեսվարողների ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը հաշվի չեն առնում: Այս մի քանի տնտեսվարողները խնդրեցին չհրապարակել իրենց անունները՝ նշելով. «Մի քանի օր սպասենք, եթե տեսնենք, սա համատարած է, ապա, անպայման, մեր անուններով կխոսենք ու հայտարարություն կանենք: Այդ հսկիչ-գները երկար տարիներ բիզնեսի գլխացավանքն են եղել: Մաքսայինը մեր ապրանքը չէր մաքսազերծում ու մաքսազերծման իր «գինն» էր թելադրում: Ուզեինք-չուզեինք՝ ենթարկվում էինք իրենց հսկիչ-գներին, հակառակ դեպքում կամ պիտի կաշառք տայինք, կամ ապրանքը պիտի ամիսներով մնար պահեստում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36