«Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ պաշտոնյայի երեխա կխուսափի զինվորական ծառայությունից». Դավիթ Տոնոյան
«Ես բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ պաշտոնյայի երեխա կխուսափի զինվորական ծառայությունից»,- այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հարցին՝ այն պաշտոնյաների երեխաները, որոնք արտոնյալ պայմաններում տարկետում են ստացել, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, Դ. Տոնոյանը պատասխանել է, որ այդ գործերն ուսումնասիրվում են: «Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում։ Եթե եղել են խախտումներ, օրենքի սահմաններում պետք է վերականգնվի նրանց ծառայության իրավունքը»։ Դավիթ Տոնոյանը նաև դիտողություն է արել լրագրողներին, որ չափազանց մեծ ուշադրություն են դարձնում վարչապետի որդու զինծառայության փաստին՝ խնդրելով բոլոր զինվորների հանդեպ հավասարություն սահմանել: Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նախարաը նշել է, որ վիճակը վերահսկելի է թե՛ Նախիջևանի, թե՛ Արցախի հյուսիսային ուղղությամբ: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36