Վանաձոր-Ալավերդի մայրուղին 1 ամիս փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ում գտնվող թունելում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով՝ Վանաձոր-Ալավերդի (Մ-6) մայրուղին շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ժամը 20։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհը բաց կլինի միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տրանսպորտային միջոցների համար սահմանվել է հետևյալ այլընտրանքային երթուղին. Երևան-Սևան-Իջևան, Ոսկեպար-Նոյեմբերյան-Վրաստանի սահման, և Երևան-Սպիտակ-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներով: Ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհով: |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00