Թեհրանում ահաբեկչություն իրականացրած ԴԱԻՇ-ի գրոհայիններին մահապատժի են ենթարկել
1864
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 11:25
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել 2017թ. Թեհրանում ահաբեկչություն իրականացրած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 8 գրոհայիններին, հաղորդում է Tasnim գործակալությունը: 2017թ. հունիսի 7-ին կանացի հագուստով 4 մարդուց բաղկացած մի խումբ կրակ էր բացել Իրանի խորհրդարանի շենքի ուղղությամբ, ավելի ուշ նրանցից մեկն ինքնապայթեցում էր իրականացրել: Հարձակման էր ենթարկվել նաև Հոմեյնիի անվան մզկիթը: Հարձակման արդյունքով մոտ 20 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ էին վիրավորվել: Իրանի հեղափոխական դատարանը մայիսի 13-ին ԴԱԻՇ-ի 8 գրոհայիններին դատապարտել էր մահապատժի, իսկ հունիսի 11-ին Իրանի Գերագույն դատարանը հաստատել էր մահապատժի դատավճիռը: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18