Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Երկրաշարժ՝ Ադրբեջանում. ցնցումներն զգացվել են նաև Արցախում

239
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 09:25
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. ցնցումներն զգացվել են նաև Արցախում

Հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:20-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 22:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորան քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Երկրաշարժն զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ: