Լավրովը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ ԼՂ հարցով ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին հարցին
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին հարցին: «Ինչպես հասկացա, ձեզ հետաքրքրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Բանաձևերն ընդունվել են մարտական գործողությունների ընթացքում: Դրանք թույլ են տալիս դադարեցնել արյունալի իրավիճակն ու կողմերին քաղաքական երկխոսության բերել: Բոլորի համաձայնությամբ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել լուծել բոլոր մնացած հարցերը, ներառյալ՝ տարածքների ազատագրումն ու քաղաքական կարգավորումը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման ճանապարհով»,- ասել է Լավրովը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, Երևանի և Բաքվի համաձայնությամբ աշխատում է առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ: Եվ դրա համար, ըստ Լավրովի, անհրաժեշտ է փոխհամաձայնություն հակամարտող կողմերի միջև: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36