«Անբարոյական են այն Ծաղիկները, որոնք դաշտից դաշտ են փախչում և հետո սկսում են բարգավաճել». հին վեճերը վերսկսվում են
Արդեն հայտնել էինք, որ ոստիկանները խուզարկություն են կատարել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում, որի նախագահը Մանվել Գրիգորյանի աներորդին է՝ Պետրոս Ամիրյանը: Նրա ակտիվությունը նկատվել էր 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ: Ամիրյանը մեկն էր Երկրապահ կամավորական միության անդամներից, ով քննադատական խոսքեր էր ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո): Հիշեցնենք, որ վերջինը պատասխանել էր գեներալ Մանվել Գրիգորյանի քննադատություններին: Գրիգորյանն իր ելույթում խիստ քննադատել էր ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, այլ նաև Ռուբեն Գևորգյանին, որ նա ԵԿՄ-ին և իշխանություններին դեմ տրամադրված ազատամարտիկների միություն է ստեղծել ԲՀԿ հովանու ներքո: Ստորև ներկայացնում ենք «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքի նախագահ Պետրոս Ամիրյանի խոսքերը. - Հարգելի պարոն Ծաղիկ, Դու ինչքան մեծացար, աճեցիր՝ չիմանալով, թե Զորավարը երբվանից է գտնվել Ղարաբաղում, այդպիսի հանճարեղ մտքեր ես արտահայտում: Անբարոյական են այն Ծաղիկները, որոնք դաշտից դաշտ են փախչում, տեղից տեղ գնում, մի գույնով քնում, մեկ այլ գույնով արթնանում և այդքանից հետո սկսում են բարգավաճել: Ակամա հիշում եմ Թաթայի երգը՝ «Ծաղիկներ-ծաղիկներ բերեմ, Սիրուն ջան քո ճամփեն զուգեմ-զարդարեմ…»: Բայց ոնց որ այս իրավիճակում սիրունը դու ես դարձել»: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36