Մորն ու 2 երեխաներին վրաերթի ենթարկողը 15 տարեկան է, ով մեքենան գողացել էր
Արագածոտնում երեկ երեկոյան երկու երեխաներին և նրանց մորը վրաերթի ենթարկելու համար անչափահաս է կասկածվում: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, հունիսի 17-ին ժամը 20.15-ին ոստիկանության Աշտարակի բաժնում 1957 թ. ծնված Հայկազ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Ղազարավան համայնքում գտնվող իր ծիրանի այգուց առևանգել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է 2003 թ. ծնված Յ. Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.30-ին, իր մոր հետ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հունիսի 17-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Յ. Պ.-ն վարելով հիշյալ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ Ղազարավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Ա. Ա.-ին, նրա գրկում գտնվող 2018 թ. ծնված Տ. Խ.-ին և կողքին գտնվող, 2012 թ. ծնված Վ. Խ.-ին: Երեքն էլ մարմնական վնասվածքնրով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: |
«Այստեղ եղել է Արցախի ԱԺ շենքը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
3818:18«Որդիների Կանչ»-ը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
4317:48«Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին կալանավորեց». Գեղամ Մանուկյան
4217:36«Աբովյանը Տավուշի կողքին է»․ իրազեկման ակցիա
4117:30«Տավուշում մեկին մեկ կրկնվում է 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցածը»․ Դ․ Մալխասյան
6216:48«Փոխարենը ներողություն խնդրեն, դրել հեքիաթ են գրել»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
7216:18