«Միամիտ մարդ կա՞, որ մտածում է, թե ամեն ինչը պարփակված է մեկ անձի շրջանակում». Գևորգ Պետրոսյան
«ԱԱԾ տեսանյութից ակնհայտ դարձավ, թե ինչպիսի ստոր գործողություններ են իրականացվել զինվորի, բանակի նկատմամբ, ՀՀ-ի դեմ, որը որևիցե կերպ չենք կարող բնութագրել ու դա եղել է Ազգային հերոսի կողմից: Նման անձն օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանին: «Ներկայիս իշխանությունները վճռական են, որ օրենքի գերակայություն լինի»,- հավելել է նա: Ասուլիսին ներկա էր նաև նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. ««Ծառուկյան» դաշինքը շահագրգռված է ցանկացած իրավախախտման բացահայտման: Միամիտ մարդ կա՞, որ մտածում է, թե ամեն ինչը պարփակված է մեկ անձի շրջանակում: Իրավապահները պետք է պարզեն մասնակիցներին, կազմակերպիչներին: Ավելի արգահատելի արարք էս պահին ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Եթե մարդն իր ու մերձավորների հարցերը լուծում է բանակի հաշվին, պետք է ենթարկվի խիստ պատասխանատվության»,- ասել է նա: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36