Երևանում 20-ամյա աղջիկն ընկերոջ հետ վիճելուց հետո փորձել է ինքնասպան լինել
Երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը փորձում է 9-րդ հարկից իրեն ցած նետել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր տևական ժամանակ ինքնասպանության փորձ կատարող, 20-ամյա Աստղիկ Ա.-ի հետ կարողացել են բանակցություններ վարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ աղջիկը վիճաբանել է ընկերոջ հետ ու գտնվելով հուզված վիճակում, փորձել վերջ տալ իր կյանքին։ Բարեբախտաբար, մայրը նկատել ու ահազանգել է ոստիկաններին ու փրկարարներին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ |
Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
12816:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
17215:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
9609:36Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի (տեսանյութ)
240Երեկ, 16:48Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
240Երեկ, 11:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
14201.05.2024, 17:36