Ռուս կատակասերները զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին և ներկայացել որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովն ովքեր հայտնի են որպես Վովան և Լեքսուս, զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին և ներկայացել որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան: Այս քայլը նրանք հումոր են որակել և 18-րոպեանոց խոսակցության ձայնագրությունը հրապարակել համացանցում: ՀՀ վարչապետի անունից պրակերները խորհուրդ է հարցնում Ջոնսոնից, թե ինչպես բանակցել Պուտինի հետ, մանավանդ որ ինքը վախենում է, թե իրեն կթունավորեն։ Ջոնսոնը Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք Բ. Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մասնակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, լրագրող Քսենիա Սոբչակի լոնդոնյան այցի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր: Կատակի վերջում Ջոնսոնը կռահել է, որ չի շփվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վայր է դրել լսափողը: Ավելի ուշ պրանկերները խոստովանել են, որ կարճ ժամանակվա ընթացքում են զանգին պատրաստվել և Ջոնսոնի հետ կապվել են նրա տեղակալի միջոցով։ Պրանկեր Լեքսուսը նշել է, որ Ջոնսոնը խելացի դիվանագետ է ու մտավորական։ |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00