Տարոն Մարգարյանն Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել ԿԸՀ
ԿԸՀ-ից MAMUL.am-ի թղթակցին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկել արձանագրություն՝ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու մասին: Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: Դիմումը 7 օրում հետ չվերցնելու դեպքում, նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն: Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը երեկ ասել էր. «Կա տեղեկություն, որ քաղաքապետարանը պատրաստվում է անկախ նրանից, թե ես մանդատս վայր կդնեի, թե չէի դնի, դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և զրկի ինձ ավագանու անդամի մանդատից, ես ընդդիմացել եմ այդ որոշմանը։ Քաղաքական իրողությունն ինձ կթելադրի, թե հետագա քայլը որը կլինի, ինչպես նաև իմ գործընկերների հորդորը և քննարկումը»: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36