Ջերմուկում 34-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
Երեկ՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Ջերմուկի բաժին, որ մի քաղաքացի անցել է Ջերմուկ քաղաքի «Բարեկամություն» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև ինքնասպանության փորձ կատարող, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 34-ամյա Ա. Ա.-ի աներորդի Էդգար Մարկոսյանը տևական ժամանակ բանակցություններ են վարել Ա. Ա.-ի հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Ի վերջո, նրանց հաջողվել է համոզել տղամարդուն, որպեսզի նա չդիմի ինքնասպանության, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Ջերմուկի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ պարզվել է, որ ոստիկանություն ահազանգողը եղել է ինքնասպանության փորձ կատարող տղամարդը, ով հայտնել էր, որ մի քաղաքացի փորձում է կամրջից իրեն ցած նետել: |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06