ԳԹԿ-ի տնօրենից պահանջել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իրեն զանգահարել են կառավարությունից և պահանջել աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել: «Հարգելի ընկերներ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մայիսի 16-ին ինձ զանգահարեցին ՀՀ կառավարության կադրերի բաժնից և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունից պահանջեցին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը այդ պաշտոնում աշխատելու համար պետք է ունենա կառավարության անվերապահ հավանությունն ու աջակցությունը՝ նպատակահարմար չգտա քննարկել, առավել ևս վիճարկել ինձ ներկայացված պահանջը: Հ.Գ. Ցանկալի կլիներ, որ ՀՀ–ում որևէ մեկին աշխատանքից ազատվելու պահանջ ներկայացնելուց առաջ նախ ծանոթանային նրա հետ (եթե ծանոթ չեն), զրուցեին, օբյեկտիվորեն գնահատեին նրա կատարած աշխատանքը, և եթե այն լավ է կատարվել, շնորհակալություն հայտնեին նրան»,- գրել է նա: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00