«Սամվել Բալասանյանը, վախենալով հեղափոխության ուրվականից, որոշել է ապահովագրել իրեն». ավագանու ընդդիմադիր անդամներ
«Կարծիքներից մեկը, որ արտահայտել են ավագանու անդամներից, հետևյալն է՝ «Բալասանյան դաշինքի» 10 անդամները դիմել են այդ քայլին՝ Գյումրու քաղաքապետի հորդորով: Եթե այս ամենը Ձեր նախաձեռնությամբ է եղել, ուրեմն Դուք ոչ միայն անհարգալից իրավիճակի առաջ եք դրել ձեր թիմին, այլ կրկեսի եք վերածել ամեն ինչ: Այդ գործընթացը ոչ թե անվստահություն է, այլ մտավախություն, որ հնարավոր է առաջիկա զարգացումները, հեղափոխությունը խարխլեն ոտքերի տակի հողը, ու որոշել են Բալասանյան դաշինքի անդամներն ապահովագրել նրան: Քանի որ ՏԻՄ օրենքի համաձայն, եթե անվստահության հարց է քննարկվում, 1 տարի շարունակ հնարավոր չէ անվստահություն հայտնել քաղաքապետին ու մեր կարծիքով այս մանր հաշվարկներն են դրված նախաձեռնության հիմքում»,- Գյումրու ավագանու նիստի ժամանակ, դիմելով Սամվել Բալասանայնին, հայտարարեց ընդդիմադիր խմբակցության անդամներից մեկը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 17 անդամներից 10-ը, 1 անձ «Օրինաց երկրից» և 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնությամբ էր հանդես եկել: Նախաձեռնող խումբը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Գյումրու ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Ավագանու անդամները համոզված են, որ ընտրությունը շինծու է, քանի որ բալասանյանականները կրկին նախապատվությունը Սամվել Բալասանյանին են տալու: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36