«Սոչի մեկնելուց առաջ դիտարկել ենք սովորական չվերթով այնտեղ հասնելու տարբերակը». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնեց, որ ինքն ուզեցել է կառավարական ինքնաթիռից ուղիղ եթեր մտնել, որպեսզի «թափանցիկությունը հարյուր տոկոսով ապահովվեր» և ժողովուրդը տեսներ, թե ինչ է դա իրենից ներկայացնում: Սակայն տեխնիկական, թե կիրառվող անվտագության միջոցների պատճառով դա նրան չի հաջողվել: Նա խոստացավ, որ առաջիկայում ժողովրդին անպայման կցուցադրի նախագահական ինքնաթիռի ներսը: Վարչապետը նաև հայտնեց, որ Սոչի մեկնելուց առաջ ինքը դիտարկել է սովորական չվերթով այնտեղ հասնելու տարբերակը, «սակայն, ըստ էության, հայկական ոչ մի ավիաուղի չվերթ չուներ, և հայկական ավիաուղիներ որպես այդպիսին չկան էլ»: «Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ ճիշտ չի, որ միջազգային նման հանդիպման մեկնենք օտարերկրյա որևէ չվերթով, մանավանդ որ մեր պատվիրակությունն էլ բազմամարդ էր, բացի այդ, ժամային խնդիրներ էին ծագում»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ժողովրդի գրպանից վճարվող այդ ուղևորության տված օգուտներն արժեին նման ծախսերի: |
Շրջանառվող տեղեկությունները սուտ են․ ՀՀ ՊՆ
140Երեկ, 00:48ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
14003.05.2024, 18:18Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
20802.05.2024, 12:54ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ
9902.05.2024, 09:18«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով». վարչապետ
10501.05.2024, 09:18Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
15130.04.2024, 22:24