«Ինչո՞ւ Պուտինը հանգիստ մոտեցավ Հայաստանում տեղի ունեցածին». Die Presse
Հայաստանում բողոքի ցույցերի կենտրոնում էր ներքին քաղաքականության հարցը, և Մոսկվայի հետ հարաբերությունները հարցականի տակ չէր դրվում: Այս մասին ասվում է Die Presse-ի թղթակից Յութա Զոմերբաուերի հոդվածում: «Կրեմլը դասեր քաղեց ուկրաինական ֆիասկոյից: Կերմլն իր կողքին ապստամբություններ չի հանդուրժի: Սակայն զարմանալի է այն փաստը, որ Պուտինն արտասահմանյան պետությունների ղեկավարներից առաջինն էր, ով շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ»,- գրում է Զոմերբաուերը: Հոդվածագիրը նշում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ ուղղված շարժումը կասկածի տակ չդրեց Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները: «Փաշինյանը նախկինում իշխանություններին քննադատում էր Մոսկվային ենթարկվելու համար»,- նկատում է հոդվածագիրը: Հայաստանը՝ Մոսկվայի ճնշման ներքո, ինչպես գրում է Զոմերբաուերը, մտավ ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև դարձավ ՀԱՊԿ անդամ: Հոդվածում ասվում է նաև, որ Հայաստանում 2 ռուսական ռազմաբազա կա: «Կարծես, Կրեմլը դասեր քաղեց նախկին սխալներից, հասկացավ, որ Ղրիմի բռնակցումը ցանկալի արդյունքի չհանգեցրեց, հասկացավ, որ միջամտելով Հայաստանի ներքին գործերին, իր դեմ կտրամադրեր բնակչությանը»,- կարծում է հոդվածի հեղինակը: |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48