Արարատի մարզում ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 31-ամյա կնոջ մահվան հանգամանքները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչ Օսիպյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 7-ին, Արարատի մարզում տեղի ունեցած 31-ամյա կնոջ մահվան փաստով: Ինչպես հայտնում է աղբյուրը, ժամը 16:00-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին տեղեկացրել են, որ «կլինիկական մահ, կրծքավանդակի առաջային պատի սրտի պրոյեկցիայի կտրած ծակած, արյունահոսող վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Անուշ Թ-ն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Անուշ Թ.-ն հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան խոհանոցից, որտեղ դանակով հարված է ստացել կրծքավանդակին: Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքներ պարզ լինելուց հետո: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիմնական վարկածն, այնուամենայնիվ, ինքնասպանությունն է: Աղբյուրը` shamshyan.com |
Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
11811:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
98Երեկ, 17:36Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
405Երեկ, 11:06ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) (տեսանյութ)
260Երեկ, 10:18Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
15730.04.2024, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
14930.04.2024, 21:54