Երևանում նախկին ամուսինը դանակահարել է կնոջը
Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ 05 խումբը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ աղջկա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը հիվանդանոց է տեղափոխվել Մյասնիկյան պողոտայից «մեջքի, թիկունքի, բազկի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Է-ն է: Մինչ բժիշկները կպայքարեին Լիլիթ Է-ի կյանքի համար, ինչը նրանց հաջողվեց, ոստիկանները պարզել են, որ Լիլիթ Է-ին մարմնական վնասվածքներ պատճառել է Երևանի բնակիչ, 25-ամյա Արթուր Դ-ն, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն է տվել և բաց է թողնվել: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Դ-ն ու Լիիթ Է-ն նախկին ամուսիններ են: |
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
127Երեկ, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
128Երեկ, 21:54Լոնդոնում տղամարդը սամուրայական թրով հարձակվել է անցորդների վրա․ երեխա է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 20:3016 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից. նրան ողջ են հայտնաբերել
108Երեկ, 13:18Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
355Երեկ, 09:48Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել
199Երեկ, 09:30