Պարզվել է Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու ինքնությունը. քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն: Նախօրեին տեղեկացրել էինք, որ 2018թ. ապրիլի 26-ին Հրազդանի կիրճում՝ դեպի Դավթաշեն տանող հատվածում, հայտնաբերվել է մոտ 30 տարեկան տղամարդու դի՝ բռնության հետքերով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների շրջանակներում ապրիլի 28-ին տարածել էինք լուսանկարները, որի արդյունքում պարզվել է նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ Արտյոմ Հովհաննիսյան՝ ծնված 1988 թ.։ Դիակը ներկայացվել է հարազատների ճանաչմանը։ Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին՝ տղամարդու ինքնությունը պարզելու նպատակով տրամադրված լուսանկարները տարածելու համար և խնդրում զերծ մնալ դրանց հետագա օգտագործումից։ Ստեղծվել է քննչական խումբ և իրականացվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ |
Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
12816:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
17215:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
9609:36Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի (տեսանյութ)
240Երեկ, 16:48Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
240Երեկ, 11:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
14201.05.2024, 17:36