«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը կարող է լինել քաղաքակիրթ». Գարիկ Մարտիրոսյան
Հարգելի ընկերներ! Շատ հարցեր և ոչ կոռեկտ մեկնաբանություններ են հնչում այսօր Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից: Հայաստանի ժողովուրդը խաղաղ գործողությունների միջոցով ստիպեց վարչապետին հրաժարական տալ: Ցանկանում եմ պատասխանել միանգամից 3 հարցի: 1 Սա ոչ հակառուսական, ոչ պրոամերիկյան և բացարձակ ոչ մեկի շահերին ուղղված չէր, այլ ժողովրդական բողոք էր: 2 Բողոքի ցույցերին մասնակցում էին ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլև հասարակ քաղաքացիների մի մեծ զանգված, որը նշանակում է ոչ միայն քաղաքական, այլ սոցիալ-հասարակական և ժողովրդական բողոքի ցույց: Ուստի համեմատել Հայաստանի իրադարձությունները ուրիշ երկրների հետ սխալ է: 3 Հայ ժողովուրդն այս օրերին իրեն դրսևորում էր վստահ, արժանի և ադեկվատ, իսկ ոստիկանությունն ու մնացած կառույցները, շատ քիչ բացառությամբ, արժանի կերպով ուղեկցում էին ցույցերը՝ կատարելով իրենց պարտականությունները: Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը կարող է լինել քաղաքակիրթ, նաև այս բառի այլ իմաստով: 4 Սա միայն սկիզբն է, կարևորը, թե ինչ կլինի հետո: Հավատում եմ Հայաստանին: Աղբյուրը` Գարիկ Մարտիրոսյան (Ինստագրամ) |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36